National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.06.2021
Կանխատեսելի հարկային միջավայր՝ կառուցապատողների համար
1 / 10

Հունիսի 3-ին գումարված ԱԺ  արտահերթ  նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի  նպատակը կառուցապատողների համար կանխատեսելի եւ անորոշություններից հնարավորին չափ զերծ հարկային միջավայրի ձեւավորումն է:  Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքներին առնչվող ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական   հանձնաժողովի  դրական եզրակացությունը ներկայացրեց  Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա՝ առաջարկությունները կարող են կարգավորել ոչ միայն հարկային միջավայրը, այլեւ դրական ազդեցություն ունենալ նորակառույց բնակարանների գների վրա՝ հօգուտ սպառողի:

Նախագծով առաջարկվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am